Աղցան կարտոֆիլով և մարինացված շամպինյոնով

Բաղադրիչներ

  • խաշած կարտոֆիլ – 3 հատ
  • մարինացված շամպինյոն – 250-300գ
  • թարմ վարունգ – 2 հատ
  • կանաչ սոխ – 5-6 հատ
  • աղ, սև պղպեղ

      Լցոնման համար

  • սխտոր – 1 պճեղ
  • բուսայուղ – 3 ճ/գ
  • կես լայմի հյութ
  • մի պտղունց շագանակագույն շաքարավազ

Ինչպես պատրաստել Աղցան կարտոֆիլով և մարինացված շամպինյոնով

  1. Նախ պատրաստել լցոնումը։
  2. Սխտորը ճզմել, ավելացնել բուսայուղը, լայմի հյութը, շաքարավազը և մի պտղունց աղ։
  3. Խառնել, թողնել 15 րոպե։
  4. Կարտոֆիլը կտրատել խոշոր խորանարդիկներով, ավելացնել շամպինյանը։
  5. Վարունգը կտրատել խոշոր կտորներով։
  6. Սոխի սպիտակ հատվածը մանր կտրատել, ավելացնել աղցանին, իսկ կանաչ մասը կտրատել շեղությամբ և թողնել զարդարման համար։
  7. Աղցանին ավելացնել լցոնումը, խառնել։
  8. Զարդարել կանաչ սոխով։

Կիսվեք Ձեր ընկերների հետ՝
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: