Բաղադրիչներ
- կաթնաշոռ – 600գ
- ձու – 6 հատ
- եգիպտացորենի ալյուր – 1 ճ. գ.
- ցորենի ալյուր – 3 ճ. գ.
- կարագ կամ մարգարին – 3 ճ. գ.
- թթվասեր – 200գ
- աղ ըստ ճաշակի
Ինչպես պատրաստել Ալիվանկա
- Կաթնաշոռը լավ տրորել հավկիթների և աղի հետ:
- Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան С.
- Ցանել եգիպտացորենի ու ցորենի ալյուրները, ապա փափկեցված կարագն ու լավ խառնել:
- Ավելացնել 100գ թթվասեր, խառնել:
- Հատուկ թավան յուղով քսել, լցնել ստացված խմորը, հավասարեցնել:
- Եփել մինչև պատրաստ լինի:
- Կտրատել և մատուցել թթվասերի հետ