Բաղադրիչներ
- կարագ – 150 գր.
- մեղր – 20 գր
- շաքարի փոշի – 70 գր
- դարչին
- վանիլին – 1 փաթեթ
- նարնջի կեղև (քերած) – 1/2
- ձու – 6
- աղացած նուշ – 85 գր
- աղ
- շաքարավազ – 80 գր
- բուսական յուղ
Ինչպես պատրաստել Ամանորյա տորթ
- Կարագը հարել մեղրի, 50 գր շաքարի փոշու, մի պտղունց դարչինի, վանիլի և նարնջի կեղևի հետ: Աստիճանաբար ավելացնել ձվի դեղնուցները, ապա նուշն ու մակը:
- Սպիտակուցների վրա մի պտղունց աղ լցնել, հարել, ապա ավելացնել շաքարավազն ու կրկին լավ հարել: Ստացված փրփուրն աստիճանաբար ավելացնել հիմնական զանգվածի մեջ` նախ 1/3 մասը, ապա` մնացածը:
- Ձևաթավայի վրա բուսական յուղ քսել, ալյուր շաղ տալ, խմորը լցնել մեջը և թխել 175 աստիճան տաքացված ջեռոցում 35 րոպե:
- ատրաստի թխվածքը ջեռոցից հանել, թողնել ձևաթավայի մեջ այնքան, մինչև հովանա, ապա հանել, վրան դասավորել հաստ թղթից կտրված եղևնիներ, շաղ տալ մնացած շաքարի փոշին, ապա եղևնիները զգուշությամբ հանել:
Կիսվեք Ձեր ընկերների հետ՝