Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ձու – 2
- շաքարավազ – 0.5 բաժակ
- ալյուր – 0.5 բաժակ
- սոդա – 0.5 թ.գ.
- Կրեմի համար`
- թթվասեր – 400 գր.
- շաքարավազ – 1 բաժակ
- ելակ
- կիվի
- ժելատին – 3 ճ.գ.
Ինչպես պատրաստել Ամառային տորթ
- Խմորի համար ձուն հարել շաքարավազի հետ, այնուհետև ալյուրի մեջ լցնել սոդան լավ խառնելուց հետո ավելացնել ձվի վրա: Այս ամենը լավ խառնել, եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում այնքան, մինչև պատրաստ կլինի:
- Կրեմի համար թթվասերը հարել շաքարավազի հետ, այնուհետև ժելատինը լցնել կես բաժակ սառը ջրի մեջ և թողնել 30 րոպե:
- Այնուհետև ժելատինը դնել մարմադ կրակի վրա և եփել մինչև եռալը:
- Սառչելուց հետո ավելացնել թթվասերի վրա և լավ խառնել, ավելացնել մանրացված կիվին և ելակը:
- Այս ամենը լցնել մեծ տարայի մեջ և դնել սառնարանում 2-3 ժամ:
- Սառչելուց հետո զգուշությամբ շուռ տալ մատուցվող ափսեի մեջ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ՝