Անանասով Թխվածքաբլիթ

Բաղադրիչներ

  • շերտավոր սառեցրած խմորի մեկ շերտ – 250 գ ( 0.5 փաթեթ)
  • շ րջանաձև կտրատված անանասներ – 1 տուփ (9 օղակ)
  • կեռաս – 9 հատ
  • ձու – 1
  • ջուր – 1 ճաշի գդալ
  • խոշոր կտորներով շաքար

Ինչպես պատրաստել Անանասով Թխվածքաբլիթ

  • Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան:
  • Տապակը ծածկել խոհարարական թղթով:
  • Այն բանից հետո, երբ խմորի շերտը կտաքանա, բաժանել այն 18 ժապավենաձև շերտերի` 1 սմ լայնությամբ (խմորը կտրտել ծալված մասերի երկայնքով 3 մասի և յուրաքանչյուր մասը բաժանել 6 շերտի):
  • Անանասի օղակները փաթաթել 2 շերտերով, ծայրերն ամրացնել մեջտեղում` ամուր սեղմելով մատով:
  • Թխվածքաբլիթները դնել տապակի վրա, ձու քսել և շաքար լցնել:
  • Մեջտեղում շարել կեռասնե­րը:
  • Թողնել ջեռոցի մեջտեղի բաժնում 25 րոպե կամ մինչև վարդագույն դառնալը:
  • Դրանից հետո սառեցնել թխվածքաբ­իթները (անմիջապես ջեռոցից դուրս բերելուց հետո թխվածքաբլիթները փափուկ են լինում, իսկ սառելուց հետո պնդանում են):
  • Այս թխվածքաբլիթները շատ հարմար է մատուցել հալված պաղպաղակի հետ:

Կիսվեք Ձեր ընկերների հետ՝
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: