Բաղադրիչներ
- խոզի միս 600 gram
- գազար գազար 1 հատ
- սոխ սոխ 2 glux
- սխտոր սխտոր 3 pchex
- ձեթ ձեթ
- կարտոֆիլ կարտոֆիլ 4 հատ
- պղպեղ պղպեղ 2 հատ
- լոլիկ լոլիկ 2 հատ
- աղ աղ
- սև պղպեղ սև պղպեղ
- մաղադանոս մաղադանոս 30 gram
Ինչպես պատրաստել Արևային ապուր
Խոզի միսը լվանալ ու բաժանել ոչ մեծ կտորների: Գազարը քերել: Սոխն ու սխտորը մանր կտրատել: Հաստ հատակով կաթսայի մեջ 2ճ/գ բուսական յուղ լցնել ու տաքացնել:Լցնել միսն ու տապակել: Մնացած գազարը 2-3 րոպե ջերմային մշակման ենթարկել: Ավելացնել սոխն ու սխտորը տապակել ևս 3 րոպե: Մսին ավելացնել բանջարեղենը ու շոգեխաշել ևս մի քանի րոպե: Աղ անել, համեմունքներ ավելացնել, լցնել 2.5լ ջուր, եռացնել: Կարտոֆիլը մաքրել ու խարանարդիկների բաժանել: Քաղցր պղպեղը մաքրել ու կտրատել: Ավելացնել այդ ամենը ապուրին: Եփել 35 րոպե, կափարիչը փակել: Լոլիկները մաքրել ու մեծ-մեծ կտրատել, ավելացնել ապուրին ու 10 րոպե եփել: Որպեսզի լոլիկը հեշտ մաքրվի, պետք է այն մի քանի րոպե եռացրած ջրի մեջ դնել, դրանից հետո կեղևը հեշտ դուրս է գալիս: Մաղադանոսը մանր կտրատել, ավելացնել ապուրին ու կրակն անջատել: Թողնել մի քանի րոպե:
Պատրաստեք արևային ապուր հետևյալ բաղադրատոմսով
Արևային ապուր շատ համեղ Ապուր է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Իր հրաշալի գույնի շնորհիվ այս ապուրը անվանվեց արևային: Այս հագեցնող և տաք ապուրը ձմռան ցուրտ օրերին կփոխանցի ամառային ջերմությունը:Եթե ես մի քանի տարի առաջ տեսնեի այդ վառ գույներով ապուրը, ապա անպայման կմտածեի, որ այն կոնսերվանտներ է պարունակում:Սակայն պարզվում է, որ այդպիսի գույն կարող է ունենալ նաև բնական մթերքներից պատրաստված ապուրը: