Բալով տորթ

Բաղադրիչներ

  • կաթ – 125 մլ
  • խմորիչ – 20 գր.
  • կարագ – 20 գր.
  • շաքարավազ – 2 ճգ.
  • ալյուր – 250 գր.
  • կիտրոնի հյութ – 1 թգ.
  • ձու – 5
  • բալ` սառեցրած կամ պահածոյացված – 600 գր.
  • թթվասեր – 600 գր.
  • շաքարավազ – 50 գր.
  • օսլա – 1ճգ.
  • վանիլին – 1 տուփ

Ինչպես պատրաստել Բալով տորթ

  1. Տաքացնել կաթը, ավելացնել խմորիչը և շաքարավազը, խառնել մինչև լուծվելը:
  2. Ցանել մի քիչ ալյուր, 15-20 րոպե խմորը թողնել տաք տեղում, որպեսզի հանգստանա:
  3. Լցնել մնացած ալյուրը և պատրաստել խմոր:
  4. Խմորը տեղավորել թասի մեջ, փաթաթել տաք ծածկոցով և թողնել 40-60 րոպե, որպեսզի բարձրանա:
  5. Քամել բալի հյութը, ըստ ցանկության` կարելի է օսլա ավելացնել:
  6. Ալյուր ցանած սեղանի վրա թխման համար նախատեսված կաղապարի չափով բացել խմորը, ապա տեղավորել կարագով պատած կաղապարի մեջ ու բարձրացնել եզրերը:
  7. Խմորի վրա հավասարաչափ լցնել բալը:
  8. Ջեռոցը տաքացնել մինչև 175 աստիճան:
  9. Թթվասերն ու ձուն լավ հարել, ավելացնել շաքարավազ, օսլա, վանիլին, կիտրոնի կեղև:
  10. Կրեմը լցնել բալի վրա և հավասարեցնել:
  11. Թխել 40-50 րոպե:
  12. Ջեռոցից հանել ու սառեցնել:
  13. Ըստ ցանկության` վրան լցնել քերած շոկոլադ, շաքարի փոշի կամ կոկոսի փաթիլներ ու զարդարել հատապտութղներով:

Կիսվեք Ձեր ընկերների հետ՝
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: