Բաղադրիչներ
- քրեփի խմորը – 1
- կաթ – ½ բ.
- ձու – 1
- ալյուր – 1 բ.
- սոդա – ½ թ. գ.
- շաքարավազ – 1 թ. գ.
- յուղ – 1 ճ. գ
- միջուկը՝
- շաքարավազ – ½ բ.
- բանան – 2
- օսլա – 1 ճ. գ.
- ջուր – 2 ս. բ.
- ընկույզ – 1 ս. բ.
- դարչին զարդարանքի համար
- շոկոլատ
- կարագ – 1 ճ. գ.
- կոնյակ – 1 թ. գ.
- իմբիր
Ինչպես պատրաստել Բանանով կրեպ Նրբաբլիթ
- Խմորի բաղադրիչները խառնել և հարել: Պատրաստել 20 սմ տրամագծով քրեփներ:
- Այրել շաքարավազը, լցնել 1 ս. բ. ջուր և եռացնել:
- Օսլան բացել 1 ս. բ. ջրով և խառնել այրած շաքարավազին. եռացնել:
- Ավելացնել դարչինը, մանրացված ընկույզն ու շերտված բանանը:
- Հալեցնել շոկոլատն ու կարագը, ավելացնել կոնյակն ու իմբիրը և տաք վիճակում ծորեցնել լցոնած և կիսովին փակ քրեփների վրա:
Կիսվեք Ձեր ընկերների հետ՝