Բաղադրիչներ
- 3 կտոր կլոր հաց
- 100 գր. ապխտած երշիկ
- 1 հատ կանաչ բիբար
- 100 գր. պանիր հոլանդական
- մայոնեզ, կետչուպ, կանաչի
Ինչպես պատրաստել Էքսպրես Մինի Պիցցա
Հացերը բաժանել երկու մասի և դուրս հանել միջից խմորը: Մայոնեզը և կետչուպը միասին խառնել և քսել յուրաքանչյուր հացի կտորի վրա, վրան դնել կտրատված բիբարը և կրկին վրան քսել մայոնեզը կետչուպով: Այնուհետև ավելացնել մանրացված երշիկը և նորից մայոնեզը կետչուպով: Իսկ վերջում ավելացնել քերիչով անցկացված պանիրը և կանաչին: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում մինչև 3 րոպե: