Բաղադրիչներ
- բրինձ – 1 բ.
- ջուր – 5 բ.
- շաքարավազ – 1 բ.
- հնդկընկույզ – ½ բ.
- արքայախնձոր – ½ բ.
- կակաո – 1 ճ.գ.
- ուծվող սուրճ – 1 թ.գ. լ
- վանիլին
- մըշկընկույզ ( մուսկադ )
Ինչպես պատրաստել Գիշեր ցերեկ պուդինգ
- Եփել բրինձը երկու առանձին կաթսաների մեջ.յուրաքանչյուր ½ բ. բրնձին լցնելով 2 ½ բ. ջուր: Առաջինի մեջ լուծել կակաոն և սուրճը:
- Երբ արդեն բրինձը խաշել է, ավելացնել ½ – ական բաժակ շաքարավազ և ¼ -ական բաժակ հնդկընկույզ: 5 րոպե անց կրակն անջատել:
- Կակաոյով բրնձին խառնել վանիլին, իսկ սպիտակ շիլային խառնել մշկընկույզի քերուքը և մանրացված արքայախնձորը:
- Լցնել երկարավուն բաժակների մեջ, շերտ առ շերտ, սպիտակ և շագանակագույն:
Կիսվեք Ձեր ընկերների հետ՝