Հավի Կրծքամիսը Թարխունով

Բաղադրիչներ

  • հավի կրծքամիս – 6 կտոր
  • շամպինիոն – 400 գ
  • սոխ – 1 հատ
  • սպիտակ չոր գինի – 1 բաժակ
  • կրեմ ֆրեշ (թթվասերի ֆրանսիական տարբերակներից) – 300 գ
  • թարմ թարխուն – 15 ցողուն
  • քերած մշկընկույզ
  • ալյուր – 1 ճ.գդ.
  • բուսայուղ – 3 ճ.գդ.
  • կարագ – 2-3 ճ.գդ.
  • աղ, սև պղպեղ

Ինչպես պատրաստել Հավի Կրծքամիսը Թարխունով

Սունկը լվանալ, մաքրել, ոտիկները հեռացնել: Սոխը մանրացնել, սունկի հետ տապակել ուժեղ կրակի վրա կարագի և բուսայուղի խառնուրդի մեջ: Տապակել 5-6 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը: Աղ, պղպեղ անել, վերցնել կրակից: Կրեմ-ֆրեշը, սպիտակ գինին, աղը, պղպեղը, մշկընկույզը խառնել բլենդերի մեջ: Հավի կրծքամսի վրա երկու կողմից աղ, պղպեղ անել: Ջեռոցի տապակին կարագ քսել, վրան դնել կրծքամիսը, վրան` տապակած սունկն ու սոխը: Վրան լցնել բլենդերի խառնուրդը: Մանր կտրատած թարխունը լցնել վրան: Տապակը դնել 170 °С ջեռոցի մեջ 30 րոպե: Միսը հանել ջեռոցից: Սոուսի համար առաջացած մսաջուրը լցնել թասի մեջ: Ավելացնել մնացած կարագը, եռացնել: Կրծքամիսն ու սունկը ծածկել փայլաթիթեղով, որ չսառչեն: Ալյուրը խառնել 1 ճ.գդ. ջրին, լցնել մսի հյութի վրա: Ստացված զանգվածը հարել, դարձնել սոուս: Եփել մինչև թանձրանա, 2-3 րոպե, աղ, պղպեղ անել: Այս սոուսը մատուցել կրծքամսի հետ: Զարդարել թարխունով

Կիսվեք Ձեր ընկերների հետ՝
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: