Բաղադրիչներ
- ձու – 7
- շաքարավազ – 1 բ.
- յուղ – ½ բ.
- ալյուր – 3 բ.
- սոդա – 1 թ.գ.
- ջուր – ½ բ.
- վանիլին
- Թուրմը՝
- ջուր – 1 բ.
- շաքարավազ – ¾ բ.
- լուծվող սուրճ – 3 ճ.գ.
Ինչպես պատրաստել Հուրի կեքս
- Հարել յուղն ու շաքարավազը, մեկ – մեկ ավելացնել ձուն` անընդհատ հարելով:ցնել վանիլինը, սոդան, ջուրն ու ալյուրը:
- Խմորը դատարկել յուղոտած, ապա ալյուրոտած փռի ափսեի մեջ:
- Թխել նախապես տաքացված փռի մեջ, նախ՝ ուժեղ, ապա՝ մեղմ ջերմաստիճանով:
- Եռացնել ջուրը, սուրճն ու շաքարավազը. թողնել սառչի:
- Երբ արդեն թխվել է կեքսը, դանակով անցքեր անել վրան և դանդաղ լցնել սուրճի թուրմը:
Կիսվեք Ձեր ընկերների հետ՝