Բաղադրիչներ
- մանր շաքարավազ – 100գ
- սերուցք`33% յուղայնության – 100գ
- կարագ – 50գ
- ջուր – 60մլ
- մի պտղունց աղ
Ինչպես պատրաստել Կարամելային սոուս
- Կաթսայի մեջ խառնելով հասցնել եռման աստիճանի շաքարը և ջուրը։
- Մեկ այլ կաթսայի մեջ տաքացնել սերուցքը։
- Հենց որ շաքարը լուծվի ջրի մեջ իջեցնել սիլիկոնե վրձինը և անցկացնել կաթսայի պատերով, որպեսզի օշարակը չբյուրեղանա։
- Եռացնել կարամելը 3-4 րոպե։
- Անջատել կրակը, լցնել 2-3 ճ/գ սերուցք, խառնել, լցնել մնացած սերուցքը, ևս մեկ անգամ խառնել։
- Միացնել կրակը, եփել այնքան մինչև սոուսը դառնա միատարր։
- Հանել կրակի վրայից,ավելացնել աղը և կարագը։
- Մատուցել տաք վիճակում։
Պահել սառնարանում 10 օրից ոչ ավելի