Բաղադրիչներ
- հացի համեմված խմոր
- կարտոֆիլ – 4
- պանիր – 200 գր
- թթվասեր – 200 գր
- ձու – 1
- կարմիր պղպեղ
- ծիթրոն
- մշկընկույզ
- աղ
Ինչպես պատրաստել Կարտոֆիլով տորթ
- Մինչ խմորը կթթվի, խաշել կարտոֆիլը այնպես, որ շերտելիս չփշրվի:
- Բացել խմորը. թթվասերը հարել ձվի հետ և տարածել խմորի վրա:
- Շարել շերտված կարտոֆիլը, վրան ցանել քերած պանիր, նաև համեմունքը և թխել տաք փռի մեջ: