Քունջութով և խուրմայով շոկոլադե աղանդեր

Բաղադրիչներ

  • շոկոլադ 300 գրամ
  • գետնանուշ 60 գրամ
  • քունջութի սերմեր 1 բաժակ
  • արևածաղկի սերմեր 1 բաժակ
  • մեղր 4 ճ. գդ.
  • սոյայի սոուս 1 ճ. գդ.
  • կակաո 3 ճ. գդ.
  • խուրմա 200 գրամ

Ինչպես պատրաստել Քունջութով և խուրմայով շոկոլադե աղանդեր

  1. Քունջութը և արևածաղկի սերմերը առանձին-առանձին չոր թավայի մեջ բովում ենք մինչև ոսկեգույն երանգ ստանանք։
  2. Խուրման կորիզահան ենք անում։
  3. Բլենդերի բաժակի մեջ ենք լցնում քունջութի կեսը, արևածաղիկի սերմերի կեսը, խուրման, մեղրը, սոյայի սոուսը, ավելացնում ենք կակաոն և հարում:
  4. Պատրաստված խառնուրդից գունդ ենք ձևավորում և մնացած արևածաղկի և քունջութի մեջ հունցում ենք։
  5. Ձևամանը յուղաթղթով պատում ենք, այնուհետև խառնուրդը տեղափոխում ենք ձևամանի մեջ` մատներով տարածելով խմորը ամբողջ ձևամանով մեկ։
  6. Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք։ Հալեցրած շոկոլադը խմորի վրա ենք լցնում և հավասարապես տարածում ենք։ Վրան գետնանուշ ենք ցանում և 15 րոպեով դնում ենք սառնարանը, որպեսզի սառչի։
  7. Սառած բրաունին կտորների ենք բաժանում և մատուցում:

Առանց շաքարավազի շատ համեղ շոկոլադե աղանդեր, որը պատրաստելու համար ընդամենը 20 րոպե է անհրաժեշտ:

Կիսվեք Ձեր ընկերների հետ՝
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: