Նշաբլիթով աշթալիե

Բաղադրիչներ

  • մարգարին – 1/2 տուփ
  • ձու – 1
  • շաքարավազ – 1/2 բ.
  • ալյուր – 1 բ.
  • սոդա – 1/2 թ.գ.
  • աղ
  • դարչին
  • հիլ
  • կաթ – 2 բ.
  • օսլա – 3 ճ.գ.
  • շաքարավազ – 3 ճ.գ.
  • ջուր – 1 ս.բ.
  • ծաղկի բնահյութ (էսանս) – 1 ճ. գ.
  • մաստակ – 1/8 թ.գ.
  • նշաբլիթ
  • աշթա անուշի (մուրաբա) հատիկներ տնական աշթա
  • կաթ – 1 բ.
  • շաքարավազ – 1 ճ.գ.
  • սեր – 2 ճ.գ.
  • օսլա – 3 ճ.գ.
  • ջուր – 1 ս.բ.

Ինչպես պատրաստել Նշաբլիթով աշթալիե

  1. Տաքացնել կաթը մեջը լուծելով  շաքարավազը:
  2. Օսլան բացել ջրով և լցնել եռացող կաթի վրա և խառնել:
  3. Ավելացնել փշրված մաստակը և ծաղկի բնահյութը:
  4. Նախապես պատրաստել նաև աշթան. Լուծել շաքարավազը կաթի մեջ, խառնել կաթի սերը և եռացնել:
  5. Ավելացնել ջրով բացված օսլան և անմիջապես խառնել:
  6. Մատուցելիս փշրել նշաբլիթը աշթալիեյի վրա, զարդարել աշթայով և անուշի հատիկներով:

Կիսվեք Ձեր ընկերների հետ՝
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: