Բաղադրիչներ
- 400 գր. հաց
- 150 գր. պանիր
- 180 գր. նրբերշիկ
- 50 գր. սերուցքային կարագ կամ մայոնեզ
- մաղադանոս
- կետչուպ
- աղ
- պղպեղ
Ինչպես պատրաստել Պանրով և նրբերշիկով բուտերբրոդ
Հացը բաժանել մասերի, յուրաքանչյուրը պատել մայոնեզով կամ կարագով: Այնուհետև ավելացնել կտրատած նրբերշիկները, քիչ կետչուպ, քերիչի խոշոր անցքերով անցկացրած պանիրը: Բուտերբրոդները տեղադրել յուղով պատած տապակի մեջ և եփել ջեռոցում: