Բաղադրիչներ
- լավաշ- 3 հատ
- պանիր – 200 գ.
- կեչուպ – 200 գ.
- չորացրած ռեհան կամ խառը կանաչի
Ինչպես պատրաստել Պանրով լավաշ
Լավաշը փռել տապակի վրա, կեչուպ քսել վրան: Քերած պանիր շաղ տալ լավաշի վրա, չորացրած կանաչին փշրել պանրի վրա: Երկրորդ լավաշով ծածկել, նորից կեչուպ քսել, պանիր ցանել, կանաչի փշրել: Երրորդ լավաշն էլ դնել, կրկին պանիր և կանաչի լցնել։ Տաք ջեռոցում թողնել 10-15 րոպե: Կտրատել և մատուցել թեյի հետ։