Ընկույզի մուրաբա

Բաղադրիչներ

  • 100 հատ ընկույզ
  • 3 կգ շաքարավազ
  • 10 գր. մեխակ
  • 10 գր. դարչին
  • 5 հատիկ հիլ

Ինչպես պատրաստել Ընկույզի մուրաբա

Չհասած ընկույզները կլպել, վրան սառը ջուր լցնել և 6 օր թողնել` օրը 3-4 անգամ ջուրը փոխել` մինչև ընկույզի գույնը մգանա: Հետո ջուրը թափել, ընկույզները լցնել կրաջրի մեջ (0.5 կգ չհանգած կրին լցնել 5 լ սառը ջուր, խառնել, քամել մառլյայով): Պատրաստի ընկույզները լավ լվանալ սառը ջրով, յուրաքանչյուր ընույզ 12-15 տեղ պատառաքաղով ծակել, նորից լվանալ սառը ջրով և լցնել եռացող շիբի ջրի մեջ (75 գ. շիբին լցնել 5 լ ջուր): Ընկույզը եփել 10 րոպե, լցնել քամիչի մեջ, հետո լցնել սառը ջրի մեջ և մեկ ժամ թողնել: Պատրաստել շաքարի օշարչակ: Տաք օշարակի մեջ լցնել ընկույզները, ավելացնել մեխակ, դարչին և հիլ (մառլյայի պարկի մեջ), մի քանի րոպե եռացնել, վերցնել կրակից և մեկ օր թողնել: Այս գործողությունը կրկնել երեք անգամ, հետո մուրաբան եփել` մինչև պատրաստ լինի, համեմունքներով պարկը գցել:

Կիսվեք Ձեր ընկերների հետ՝
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: