Սալյանկա

Բաղադրիչներ

  • 700 գր. տավարի փափուկ միս,
  • 1 կգ. (6-8 տարբեր տեսակի) մսային դելիկատեսներ,
  • 200 գր. թթու վարունգ,
  • 150 գր. գազար,
  • 150 գր. սոխ,
  • 4 ճգ. լոլիկի պաստա,
  • 3-4 հատ դափնու տերև,
  • սև կլոր պղպեղ,
  • լիմոն, կանաչի, աղ, ձեթ, կարագ ըստ ցանկության:

Ինչպես պատրաստել Սալյանկա

  1. Տավարի փափուկ միսը լավ խաշել, սառչելուց հետո կտրատել խորանարդիկներով: Սոխը մանր կտրատել, գազարը քերիչով անցկացնել: Թթու վարունգը և մսային դելիկատեսները նույնպես կտրատել ոչ շատ մեծ կտորներով:
  2. Դելիկատեսները տապակել ձեթի մեջ: Առանձին թավայի մեջ սոխառաց անել, որի վրա ավելացնել գազարը և թթու վարունգը ու այդպես տապակել 3-4 րոպե: Ավելացնել լոլիկի պաստան (եթե շատ խիտ է մի քիչ ջուր ավելացնել) և եփել 5-10 րոպե:
  3. Եռացած մսի արգանակի վրա լցնել տապակած դելիկատեսները, այնուհետև տավարի միսը և եփել 10 րոպե:
    Այնուհետև ավելացնել տապակված գազարը, թթու վարունգը:
  4. Վերջում ավելացնել դափնու տերև, սև կլոր պղպեղը, աղը, կանաչին և 15-20 րոպե եփել: Ապուրը լցնել ափսեների մեջ, զարդարել բարակ կտրված լիմոնով

Շատ շատ համեղ է ստացվում

Կիսվեք Ձեր ընկերների հետ՝
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: