Բաղադրիչներ
- 4 հատ կլոր բուլկի հացեր
- 200 գր. հավի կրծքամիս
- 150 գր. լոլիկ
- 1 տուփ պահածոյացված գարուխ
- 100 գր. պանիր
- հազար
- պղպեղ, աղ, մայոնեզ:
Ինչպես պատրաստել Սենդվիչ հավի կրծքամսով
Նախապես հավի կրծքամիսը խաշել, այնուհետև մանր կտրատել, կտրատել նաև լոլիկը եվ լցնել հավի կրծքամսի վրա, այս ամենին ավելացնել գարուխը: Համեմել պղպեղով, աղով: Վերջում ավելացնել մայոնեզը:
Պանիրը քերիչով անցկացնել: Բուլկիները բաժանել 2 մասի, ներսի մասը փորել և ներսում դնել նախապես պատրաստված բաղադրամասը: Վրան լցնել պանիր, իսկ պանիրի վրա դնել հազարը և փակել այն բուլկու մյուս կտորով: Սենդվիչը կարող եք հյուրասիրել տաք կամ սառը վիճակում: