Սերկևիլի մուրաբա

Բաղադրիչներ

  • 1 կգ. սերկևիլ
  • 1.5 կգ. շաքարավազ
  • 400 գ. ջուր

Ինչպես պատրաստել Սերկևիլի մուրաբա

Սերկևիլը մաքրել, կիսել, միջուկը հեռացնել և կտրատել: Լցնել թասի մեջ և վրան այնքան ջուր լցնել, որ միայն սերկևիլը ծածկվի, եփել մինչև փափկելը: Սերկևիլը քաչկիրով հանել, իսկ ջուրը քամել: Շաքարավազով օշարակ պատրաստել, վրան ավելացնել սերկևիլի ջուրը `400 գր: Սերկևիլը լցնել եռացող օշարակի մեջ, 20-25 րոպե եփել, հետո կրակի վրայից վերցնել և 2-3 ժամ թողնել օշարակում: Դրանից հետո սերկևիլը եփել այնքան մինչև պատրաստ կլինի:

Կիսվեք Ձեր ընկերների հետ՝
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: