Բաղադրիչներ
- խաշած բազուկ – 2 հատ
- խաշած գազար – 3 հատ
- խաշած կարտոֆիլ – 2 հատ
- խաշած ձու – 2 հատ
- պանիր – 100 գր.
- թթու խնձոր – 1 հատ
- պճեղ – 2
- սխտոր
- մայոնեզ
- սոխ – 1 հատ
- աղ
Ինչպես պատրաստել Շերտավոր աղցան
- Աղցանի առաջին շերտը դնել քերիչով անցկացված կարտոֆիլը, մի քիչ մանրացված սոխ տարածել և յուրաքանչյուր շերտի արանքում քսել մայոնեզ:
- Երկրորդ շերտը դնել քերիչով անցկացված բազուկը, մի քիչ մանրացված սխտոր, մի քիչ աղ և կրկին մայոնեզել:
- Այնուհետև քերիչով անցկացված գազարը հետո մայոնեզ:
- Նույն հերթականությամբ խնձորը, հետո մայոնեզ: Վերջում ավելացնել քերիչով անցկացված պանիրը, ձուն և աղը ըստ ճաշակի:
Կիսվեք Ձեր ընկերների հետ՝