Սմբուկով Մուրաբա

Բաղադրիչներ

  • 1 կգ 5-6սմ. սմբուկ
  • 1,5 կգ շաքարավազ
  • 400մլ ջուր
  • 5 հատ մեխակ
  • 5-8 գր դարչին

Ինչպես պատրաստել Սմբուկով Մուրաբա

Փոքր սմբուկների կեղևը մաքրել, լցնել սառը կրաջրի մեջ (4լ. ջուր, 0,5կգ կիր) թողնել 40 րոպե: Ապա լվանալ, լցնել քամիչի մեջ:
5-7 րոպե եռացնել ջրում, ջուրը թափել և սմբուկները սառեցնել: Այնուհետև սմբուկները լցնել շաքարաջրի մեջ, եփել 30-35 րոպե, 2-3 ժամ պահել, որ հովանա:
Նույնը կրկնել 3 անգամ, նոր եփել, մինչև պատրաստ լինի:
Եփելիս մուրաբայի մեջ դնել փոքրիկ մառլիայե տոպրակ` մեխակով և դարչինով: Եփելուց հետո տոպրակը հանել:

Կիսվեք Ձեր ընկերների հետ՝
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: