Սմբուկով խավիար

Բաղադրիչներ

  • 7 կգ. սմբուկ
  • 2 կգ. կանաչ պղպեղ
  • 2 կգ. կարմիր պղպեղ
  • 3 շիշ ձեթ
  • 3 կգ. գլուխ սոխ
  • 4 լ. լոլիկ հյութ
  • 2 կախ մաղադանոս
  • աղ ըստ ճաշակի

Ինչպես պատրաստել Սմբուկով խավիար

Սմբուկը լվանալ կեղևազրկել, կտրատել երկարությամբ և տապակել ձեթով: Տապակելուց հետո դնել քամիչի մեջ, որպեսզի ձեթը դուրս գա: Կանաչ պղպեղը բաժանել երկու մասի և տապակել ձեթի մեջ: Նորից շարել քամիչի մեջ: Սառչելուց հետո, մաքրել պղպեղի վրայի կեղևը: Պղպեղը և սմբուկը մսաղացով աղալ և դնել տարայի մեջ: Կարմիր պղպեղը բաժանել երկու մասի, սերմերը հանել, աղալ մսաղացով և դնել առանձին տարայի մեջ: Սոխը մաքրել, աղալ մսաղացով և դնել առանձին տարայի մեջ: Մեկ շիշ ձեթը լցնել մեծ կաթսայի մեջ, դնել գազօջախին, որպեսզի լավ տաքանա, այնուհետև ավելացնել սոխը և տապակել: Երբ սոխը կլինի ոսկեգույն, ավելացնել աղացած կարմիր պղպեղը, խառնել և թողնել կրակին այնքան, մինչև պղպեղը գրեթե եփված կլինի: Այնուհետև ավելացնել աղացած կանաչ պղպեղը և սմբուկը, լավ խառնել և եփել մարմանդ կրակի վրա: Հարկավոր անընդհատ խառնել, որպեսզի կաթսյի տակը չկպչի: 40 րոպե եփելուց հետո, վրան ավելացնել լոլիկի հյութը և շարունակել եփելը: Եփել մարմանդ կրակի վրա 3-4 ժամ, վերջում ավելացնել մանրացված մաղադանոսը և աղը: Եփել ևս 1 ժամ, զանգվածը պետք է միասեռ լինի, երբ պատրաստ կլինի:
Երբ խավիարը պատրաստ կլինի, լցնել տարաների մեջ և եռացնել բանկաները, այնուհետև փակել: Այս ամենը արվում է ապահովության համար:

Կիսվեք Ձեր ընկերների հետ՝
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: