Սնկով սպաս

Բաղադրիչներ

  • մածուն 0.5 լիտր
  • ձու ձու 1 հատ
  • ալյուր ալյուր 1 Ճաշի գդալ
  • ձավար ձավար 0.5 Թեյի բայակ
  • տավարի միս տավարի միս
  • սունկ սունկ 4 հատ
  • սոխ սոխ 1 գուխ
  • աղ աղ
  • կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ
    ձեթ ձեթ
  • ծիտրոն ծիտրոն

Ինչպես պատրաստել Սնկով սպաս

Ձավարը նախապես խաշել: Ձուն կոտրել կաթսայի մեջ, ալյուրը լցնել վրան, խառնել: Ավելացնելլ մածունը և մածունի չափ սառը ջուր: Խառնել, կարելի է մեկ-երկու ճաշի գդալ թթվասեր ավելացնել, ավելի համեղ կստացվի: Սպասն անընդհատ խառնելով եփել մարմանդ կրակի վրա, մինչև եռալը: Ցանկալի է խառնել փայտե գդալով, այդպես սպասը չի կտրվի: Ավելացնել խաշած ձավարը, եռալուց հետո նաև տավարի մսով երեք կոլոլակ: Սունկը բարակ շերտատել, տապակել բուսայուղի մեջ, լցնել սպասով կաթսան: Նույն թավայում տապակել մանրացրած սոխը, համեմել կարմիր պղպեղով, ծիթրոնով, աղ անել: Սպասը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան դնել սոխեռածը:

Պատրաստեք սնկով սպաս հետևյալ բաղադրատոմսով

ՍՆԿՈՎ ՍՊԱՍ շատ համեղ Ապուր է:

Կիսվեք Ձեր ընկերների հետ՝
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: