Սպիտակ կեռասի մուրաբա

Բաղադրիչներ

  • 1 կգ. կեռաս
  • 1.2 կգ. շաքարավազ
  • 150-200 գր. ջուր
  • 1 փաթեթ վանիլին

Ինչպես պատրաստել Սպիտակ կեռասի մուրաբա

Կեռասն ընտրել, պոչերը հեռացնել, սառը ջրով լվանալուց հետո կորիզը նույնպես հեռացնել: Շաքարավազով օշարակ պատրաստել, ավելացնել վանիլին, պտուղները լցնել մեջը և մարմանդ կրակով եփել մինչև պատրաստ լինելը: Եփման վերջում առաջացած փրփուրը հավաքել:
ՄԻ փոքր սառչելուց հետո լցնել ապակյա տարայի մեջ, բերանը փակել, պահել չոր և հով տեղում:

Կիսվեք Ձեր ընկերների հետ՝
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: