Բաղադրիչներ
- 6 կտոր վիտչինա
- 12 կտոր հաց
- 150 գր. լոլիկ
- 12 լորի ձու
- աղ
- պղպեղ
Ինչպես պատրաստել Տաք բուտերբրոդ լոլիկով և ձվով
Լոլիկը կլոր-կլոր կտրատել, 6 կտոր հացի միջից դուրս հանել խմորը, իսկ մյուս 6 կտորը շարել կաթսայի մեջ, վրան դնել վիտչինաները, իսկ վիտչինայի վրա էլ շարել մնացած 6 կտոր հացը: Այնուհետև շարել լոլիկը, վրան ջարդել լորի ձուն և դնել ջեռոցում: Եփել 20-25 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանով: