Ծովային Խեցի

Բաղադրիչներ

  • 5 կլոր հացի կտորներ
  • 2 ձու
  • 100 գ խաշած ծովախեցգետիններ
  • 50 գ կարմիր խավիար
  • աղ ձեթ մայոնեզ
  • 5 լորի ձու զարդարման համար

Ինչպես պատրաստել Ծովային Խեցի

Կլոր հացի կտորները դանակով կիսել բայց ոչ մինչև վերջ: Ներքևի մասից հանել միջուկը, խորանարդիկներով կտրատել, ձեթով տապակել մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Ծովախեցգետինները մանր կտրատել, ձուն խաշել և անցկացնել քերիչով, ավելացնել կարմիր խավիարը: Այս ամբողջն ավելացնել սուխարիներին, խառնել, ավելացնել մայոնեզ, աղ անել:
Հացի կտորները լցնել ստացված սալաթով: Որպեսզի չփակվի, կարելի է ատամի փայտիկ դնել:
Վերջում դնել փոքրիկ խաշած լորի ձուն` որպես մարգարիտ:

Կիսվեք Ձեր ընկերների հետ՝
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: