Բաղադրիչներ
համբուրգերի հաց՝
- 300 մլ կաթ
- 1 ձու
- 30 մլ ձեթ
- 1 թ գդ աղ
- 1 թ գդ շաքարավազ
- մի կտոր հացի դրոժ
- 550 գ ալյուր
համբուրգեր՝
- աղացած միս( խոզի ու տավարի)
- մի քիչ ձեթ
- աղ
- աղացած սև պղպեղ
- մանր կտրտած կանաչի
բացի դրանից՝
- լոլիկ
- հազարի տերևներ
- կետչուպ
- կլոր կտրկած սոխ
- պանիր
- կլոր-կլոր կտրկած թթու վարունգ:
Ինչպես պատրաստել Տնական Համբուրգեր
Գոլ կաթի մեջ լուծել դրոժը, շաքարը, ալյուրի մի մասը, տրորած ձուն, աղը: Ծածկել մաքուր սրբիչով, թողնել կես ժամ, որ հասունանա: Ավելացնել ալյուրի մնացած մասը, ձեթը և խմոր հունցել: Թողնել մոտ 1,5 ժամ, որ լավ բարձրանա: Մինչ այդ, միսը խառնել համեմունքների հետ և դնել սառնարանում մի ժամի չափ:
Խմորից ձեր ուզած չափի գնդիկներ պատրաստել, ձու քսել, սեզամի հատիկներ լցնել վրան (եթե ուզում եք) և թխել 200 աստիճանի տակ: Շատ նման են ստացվում Մակդոնալտսի հացերին, բայց ավելի համով:
Ստացված հացերի տրամագծով համբուրգերներ պատրաստել և տապակել երկու կողմից: Դնել հացերի մեջ՝հազարի թերթիկների, լոլիկի կտորների, պանիրի, թթու վարունգի հետ միասին: