Բաղադրիչներ
- լոլիկ – 320 գր
- սոխ – 1 գլուխ
- սխտոր – 1/2 պճեղ
- ձիթապտղի յուղ – 1 ճ. գդ.
- տոմատ – 60 գր.
- մի քիչ մանրած ուրց
- աղ
- պղպեղ
- կապար (каперсы) – 1 թ. գդ.
- մակարոն (խողովակաձև) – 60 գր
- ռեհան
Ինչպես պատրաստել Տոմատի սոուսով մակարոն
- Լոլիկների վրա եռացրած ջուր լցնել, հանել կլեպը: Մանրացնել սոխն ու սխտորը: Ձիթապտղի յուղով սոխառած անել: Լցնել սխտորը, լոլիկն ու տոմատը: Համեմել աղով, պղպեղով և ուրցով: Սոուսը եփել 15 րոպե, ավելացնել կապար:
- Մակարոնն եփել մեծ քանակով եռացրած աղաջրում: Լցնել քամիչի վրա մինչև քամվի: Լցնել ափսեի մեջ՝ սոուսով և ռեհանով:
Կիսվեք Ձեր ընկերների հետ՝