Տորթ ամառային ելակով, բալով

Բաղադրիչներ

  • ձու – 2
  • տուփ խտացրած կաթ – 1տուփ
  • բաժակ ալյուր – 1 բաժակ
  • քացախ – 1ճ.գ.
  • սոդա – 0,5 թ.գ.
  • թթվասեր – 1 բանկա
  • ելակ կամ բալ – 120 գր.

Ինչպես պատրաստել Տորթ ամառային ելակով, բալով

  • 2 ձուն լավ հարել, ավելացնել 1 տուփ խտացրած կաթ, 1 բաժակ ալյուր:
  • 1 ճգ. քացախի մեջ լուծել 0,5 թգ. սոդա և խառնել զանգվածին:
  • Թխել յուղած տապակիչի մեջ 40-45 րոպե, մեղմ կրակով:
  • Հանելուց հետո 10 րոպե դնել խոնավ շորի վրա, ապա մեջտեղից բաժանել 2 մասի:

ԿՐԵՄ.

  • 1 բանկա թթվասերը հարել, ավելացնել 20 գր. ելակ կամ մաքրած բալ, խառնել և քսել առաջին շերտին:
  • Ապա դնել 2-րդ շերտը, կողքերը պատել կրեմով և զարդարել ամառային մրգերով (ելակ, կիվի, հաղարջ):

Կիսվեք Ձեր ընկերների հետ՝
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: