Տորթ Կապուչինո

Բաղադրիչներ

Խմոր

  • շոկոլադ – 200գր․
  • կարագ – 175 գր.
  • ձու – 4
  • շաքարավազ – 125գր.
  • վանիլին – 1
  • շատ քիչ աղ
  • սոդա – 1 թ.գ.
  • ալյուր – 125 գր.
  • կապուչինո սուրճ – 25 գր.

Միջուկ`

  • կապուչինո սուրճ – 10 գր.
  • տաք ջուր – 150 մլ
  • շոկոլադ – 200գր.
  • Կրեմ`
  • խտացրած կաթ – 1 տուփ
  • կարագ – 150 գր
  • վանիլին
  • Գլազուր`
  • սերուցք – 200 գր.
  • շոկոլադ – 200 գր.

Ինչպես պատրաստել Տորթ Կապուչինո

  1. Խմորի պատրաստման համար շոկոլադը և կարագը փոքր կտորների վերածել, այնուհետև գոլորշու վրա հալեցնել և թողնել, որ սառչի:
  2. Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից:
  3. Շաքարավազը բաժանել երկու մասի.մի մասը հարել սպիտակուցի հետ, մյուս մասը դեղնուցի հետ:
  4. Սպիտակուցը լցնել դեղնուցի վրա և լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված:
  5. Ալյուրի հետ խառնել սոդան, վանիլը, կապուչինո սուրճը և աղը:
  6. Այս ամենը աստիճանաբար մաղել ձվե խառնուրդի մեջ և խառնել:
  7. Ավելացնել այս զանգվածի վրա շոկոլադե խառնուրդը, լավ խառնել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե:
  8. Եփելուց հետո, խմորը թողնել, որ սառչի, հետո բաժանել երկու մասի:
  9. Միջուկի համար ջուրը տաքացնել, մեջ լցնել կամուչինոն և շոկոլադը մանրացված:
  10. Եփել գազօջախի վրա այնքան, մինչև կխտանա:
  11. Այս խառնուրդը քսել երկու խմորների վրա և խմորները միացնել իրար:
  12. Կրեմի համար փափկեցված կարագը հարիչով լավ հարել, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը /տան ջերմաստիճանի/, վանիլի փոշին:
  13. Լավ հարելուց հետո, դնել սառնարանում, որ սառչի:
  14. Սառչելուց հետո քսել տորթի վրա և տորթը դնել սառնարանում:
  15. Գլազուրի համար սերուցը տաքացնել, վրան ավելացնել շոկոլադը, թողնել կրակին այնքան, մինչև շոկոլադը կհալչի:
  16. Կրակից վերցնելուց հետո թողնել, որ սառչի, այնուհետև տարածել տորթի վրա:

Կիսվեք Ձեր ընկերների հետ՝
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: