Բաղադրիչներ
- մարգարին – 1/2 տուփ
- ձու – 1
- շաքարավազ – 1/2 բ.
- ալյուր – 1 բ.
- սոդա – 1/2 թ.գ.
- աղ
- դարչին
- հիլ
Ինչպես պատրաստել Վաֆլի
- Փափկած և հալած մարգարինը հարել, ավելացնել շաքարավազը, ձուն, ալյուրն ու համեմունքը:
- Տաքացնել սենդվիչ տաքացնելիք հատուկ թոսթերը, մեջը դնել մի գդալ վաֆլիի խմորից, փակել և սեղմել կափարիչը:
- Մի քանի րոպեից պատրաստ կլինի:
- Մատուցել ջեմով կամ առանձին: