Բաղադրիչներ
- 1 կգ. ելակ
- 1,2 կգ. շաքար
- 100 գր. ջուր
Ինչպես պատրաստել Ելակի մուրաբա
Ելակը ջոկել, յուրաքանչյուր հատապտուղ ընկղմել կոնյակի կամ օղու մեջ, հետո հեռացնել պտղակոթերը: Պատրաստի ելակները լցնել ամանի մեջ, վրան շաքար լցնել (չափաբաժնի կեսը) և դնել սառը տեղ: Մնացած շաքարով պատրաստել օշարակ, վերցնել կրակից, մեջը լցնել ելակները (իր հյութվ), ամանը զգուշորեն թափահարել, որպեսզի հատապտուղներն ընկղմվեն օշարակի մեջ և եփել թույլ կրակի վրա: Եփվելու վերջում հեռացնել փրփուրը: Եթե ելակը շատ հյութեղ է, ապա 5-6 ժամ սառը տեղ պահելուց հետո հարկավոր է լցնել թասի մեջ, ավելացնել մնացած շաքարը և եփել: